20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նախընտրելի կլինի ուսումնասիրել սովետական դասագրքերը․ Վարդան Բոստանջյան

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց՝ իր կարծիքով՝ մեր դպրոցներում այսօր դասագրքերի երակի, արդյունավետության հետ կապված՝ խնդիրներ կան։

Արձագանքելով Կարեն Ավագյանի մտահոգությանը՝ ԿԳ նախաևաև Լևոն Մկրտչյանը շեշտեց ՝  դասագրքերի որակի բարելավման համար նախատեսվում է հայաստանյան բուհերում ունենալ նման ծրագիր, որը կպաստրաստի դասագիրք գրողներ:

«Այս խնդիրը երկու եղանակով կարող է լուծվել: Հիմա դասագիրք գրելու համար ուզում ենք մասնագետներ ունենալ, այսինքն՝ համլսարանում դնենք մասթեր ծրագիր՝ ինչպես գրել դասագիրք, երկրորդ՝ եվրոպական դասագրքերը ադապտացնենք և փորձենք ներմուծել այստեղ», – ասաց նախարարը:

ՀՀ ԱԺ գիտութան, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը առաջարկեց՝ նախընտրելի է սովետական դասագրքերն ուսումնասիրել, իսկ նախարարն էլ հակադարձեց. «Այդ գրքերը Ռուսաստանում էլ են կորել: Դրանք 30 տարի առաջվա գրքեր են»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ