Հայկական շքեղ հարսանիք Լոս-Անջելեսում /ֆոտո, տեսանյութ/
Հերթական հայկական հարսանիքն է ապշեցրել իր շքեղությամբ։ Լոս Անջելեսում տեղի է ունեցել ռուսաստանցի գործարարներ Էլդար Օսմանովի եւ Ալբերտ Ավդոլյանի երեխաների հարսանիքը։
Հարսանիքը տեղի է ունեցել Dolby Theatre սրահում, որտեղ անց է կացվում «Օսկար» մրցանակաբաշխությունը։
Հարսանիքի ժամանակ ելույթ են ունեցել Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը եւ ԼԵդի Գագան։
Հարսանիքը վարելու համար Լոս Անջելես են մեկնել Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Հարսանեկան սրահը զարդարված է եղել բնական ծաղիկներով, աստիճանների վրա հյուրերին դիմավորել են ջութակահարները։ Նորապսակները՝ Գասպար Ավդոլյանն ու Լոլիտա Օսմանովան, երջանիկ տեսք են ունեցել։ Հարսանիքի հյուրերից ոսկերիչ Լորի Ռոդկինն Ինստագրամի իր էջում գրել է․
«Ես մինչեւ վերջ չհասկացա՝ Ռուսաստանում եմ, թե Հայաստանում, թե հայկական «Ձայնը» նախագծում»։
Էլդար Օսմանովը «Межрегионсоюзэнерго» խոշոր ընկերության համասեփականատերերից է, իսկ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիր-ղեկավարն է։ Նա ազգությամբ հայ է, ծնվել է ՌԴ Կրասնոդար քաղաքում, ունի 4 երեխա։ Այժմ կնոջ՝ Ելենայի հետ ապրում է ԱՄՆ-ում՝ Բեվերլի Հիլզում, որտեղի առանձնատունը ձեռք է բերել 13 միլիոն դոլարով։