08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությունը նոր հիմնադրամ է ստեղծում

Կառավարությունը զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով պատրաստվում է ստեղծել նոր հիմնադրամ:

Հիմնադրամը անվանվելու է՝  Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ:

 Որոշման նախագիծն  այսօր կառավարոթյան նիստին զեկուցեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Փոխնախարարի խոսքով՝ հիմնադրամի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արա  Խզմալյանը: Իսկ հիմնարդամի աշխատանքները հնարավոր դարձնելու համար կառավարության պահուստային ֆոնդից 30 միլիոն դրամ կհատկացվի:

Խաչատրյանի փոխանցմամբ  ՝ հիմնարդման իրականացնելու զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունն ապահովելու է համաշխարհային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, ինչպես նաև ապահովելու է հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ