2018-ից հետո ո՞վ է լինելու վարչապետը․ ՀՀԿ-ում քննարկե՞լ են այս հարցը /տեսանյութ/
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց՝ նիստի ընթացքում չի քննարկվել ՝ 2018թ.-ից հետո ով պիտի լինի վարչապետը:
«Բազմաթիվ օրակարգային խնդիրներ կան: Եթե մի քանի օր առաջ չափազանց կարևոր խնդիր էր կառավարության ծրագիրը, այսօր կարևոր խնդիր է 2016թ.-ի պետական բյուջեի հաշվետվությունը: Երբ մենք սկսենք ԱԺ աշնանային նստաշրջանը, չափազանց կարևոր խնդիր կլինի բոլոր այն օրենքների ընդունումը, որոնք իրենցով պայմանավորելու են 2018թ.-ի ապրիլից խորհրդարանական լիարժեք կառավարման անցումը: Դրանից հետո կլինեն չափազանց ավելի լուրջ խնդիրներ՝ կապված 2018թ.-ի բյուջեի նախագծի հետ: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մեզ համար այսօր, վաղը, մյուս օրը լինելու են չափազանց առարկայական»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։