07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ անել` նարկոզի բացասական հետեւանքներն արագ վերացնելու համար. մասնագետի խորհուրդները

Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիայի համաշխարհային օրն է: Հենց այս օրը 1846 թ.առաջին անգամ Բոսթոնի համալսարանում էթերային անզգայացում է կատարվել` հեռացվել է պարանոցի վրա գտնվող ուռուցք: Հետաքրքրական է, որ առաջին անգամ անզգայացում իրականացնողն ատամնաբույժ է եղել:

Այս մասին այսօր “Հենարան’’ մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, “Շենգավիթ” ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի եւ անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Ամրոյանը:

Անեսթեզիոլոգի ֆունկցիան, ըստ բանախոսի, անզգայացման վիճակի ժամանակ մարդու օրգանների աշխատանքը կառավարելն է: Անզգայացումը տեղի է ունենում երկու տարբերակով` ընդհանուր եւ տեղային:

Ինչպիսի բացասական հետեւանքներ է թողնում անզգայացումը` նարկոզը, մարդու օրգանիզմի վրա: Բժշկի խոսքով`նարկոզը, ինչպես բոլոր դեղամիջոցները, իր մեջ որեւէ օգտակար նյութ չի պարունակում: Հակառակը, անզգայացման նյութերը բոլորը քիմիական են եւ ռիսկային` անգամ մարդու կյանքի համար:

“Կա անեսթեզիոլոգիայի 5 սանդղակ, ինչպես նաեւ E անունը: Վերջինն անհետաձգելի դեպքերն են, երբ իրավիճակը շատ վտանգավոր է եւ առանց որեւէ համաձայնություն հաշվի առնելու` գնում ես հիվանդի կյանքը փրկելու, նրան ապրելու շանս տալու: Մնացած դեպքերում վիրահատության ժամանակ առաջնորդվում ենք սանդղակներով”,- ասաց Ա. Ամրոյանը` հավելելով, որ ամեն դեպքում մարդն անհատական օրգանիզմ է եւ յուրովի պատասխան է տալիս բժշկական ագրեսիային. “Իսկ վիրահատությունը բժշկական ագրեսիա է դեպի օրգանիզմը: Դրա համար հիվանդը մանրամասն զննում է անցնում, նոր արվում է անզգայացում”:

Կան հաստատված տվյալներ, որ նարկոզը հետվիրահատական կես տարվա ընթացքում ազդում է հիշողության վրա: Այլ գանգատների պարագայում, երբ մարդ բողոքում է նարկոզից հետո առաջացած տարբեր երեւույթներից, օրինակ` մազաթափությունից, տեսողության վատացումից եւ այլն, անհատական է, կոնկրետ ապացուցված որեւէ բան չկա նմանատիպ դեպքերի համար:

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ հիվանդը “նարկոզից դուրս չի գալիս”, ապա բանախոսի պնդմամբ` քանի որ նարկոզի նյութերը քիմիական են, այն հիվանդները, ովքեր ունեն լյարդի, երիկամների խնդիրներ, նարկոզից ավելի շատ են վնասվում` ընդհուպ մինչեւ կրիտիկական իրավիճակի հասնելը:

“Նարկոզի շատ կամ քիչ չափաբաժին տակ հասկացություն չկա, այն կոնկրետ հաշվարկված է տրվում մարդուն` համաձայն նրա քաշի”,- ասում է բժիշկը` հետնարկոզային վիճակում գտնվող անձանց խորհուրդ տալով հնարավորինս շատ հեղուկ օգտագործել:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ