29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է ակնարկում «Հանրապետականը» «Ելքին»

Ազգային ժողովի « Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասում է, որ «Ելքը» կազմվել է գաղափարական հենքի վրա, և հենց դրանում է նրա ամրությունը: ««Ելքի» կազմաքանդվելու համար մեկ շահառուն «Հանրապետական» կուսակցությունն է, և հենց նրանց է դա ձեռնտու: Նույն խորհրդարանում մենք տեսնում ենք, թե հիմնական գործող անձինք ովքեր են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հիշեցնելով ԱԺ վերջին նիստի ժամանակ իրենց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կոչը ՀՀԿ-ականներին, թե ձեր դարդով տապակվեք և ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, թե սպասեք դեռ մինչև 2018 թվական:

Հարցին՝ միգուցե ՀՀԿ խմբակցության ղեկավարն ինչ-որ բան գիտեր, որ այդպես էր հայտարարում, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Չէ, 2018 թվականը նշվեց հենց այն պատճառով, որ մենք նշել էինք, թե 2018-ին ով է լինելու ձեր վարչապետը: Իրենք ասացին՝ իսկ դուք գիտե՞ք՝ 2018 թվականին դուք ինչ վիճակում եք լինելու, այսպես-այնպես, այլ հիմք չկար»:

Հարցին, թե խժդժություններ խմբակցությունում, դաշինքում չկան, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Բացարձակ, որևէ նախանշան, որ ինչ-որ բան կարող է այնպես չգնալ, չկա, մենք թիմ ենք, տանում ենք թիմային աշխատանք, ու ամեն ինչ լավ է ընթանում մեզ մոտ»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ