Ծիրանի գինը ցածր է. գյուղացիները դժգոհ են
«Գյուղացիները բերքի մթերման հարցում խնդիրներ չունեն, միայն թե գնի տատանումը գյուղացիների սրտով չէ: Մարդիկ ծրագրում էին, որը ծիրանն ավելի թանկ կլինի, բայց ստացվեց այսպես», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը:
Վերջինս շեշտեց՝ երեկվանից ծիրանը վաճառվում է 350 դրամով:
«Ում բերքը շատ է, նրանք, բնականաբար, շահույթ կունենան: Օրինակ ես ունեմ մոտավորապես երեք տոննա բերք: Կարող եմ ասել՝ մեր գյուղը, փառք Աստծո, կարկուտի պատճառով վնասներ չի կրել: Մեր գյուղում ծիրանի մթերումն իրականացնում է «Սպայկա»-ն, բացի այդ՝ ևս երեք անհատներ: Այնպես որ, գյուղացիները, սովորաբար, ճանաչում են, գիտեն՝ ում են բերքը վաճառում, որ հետո գումարը ստանալու հարցում խնդիրներ չունենան», – նշեց Այգեպատի համայնքապետը: