20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Իզմիրում ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական տարածքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել

Իզմիրի Քոնակ գավառում, ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական տարածքի և գերեզմանոցի միջև ընկած հատվածում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

Թուրքական ժամանակով առավոտյան ժամը 7:50-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռազմական տարածքը շրջապատող պարիսպը փլվել է, իսկ մոտակայքում գտնվող շենքերի պատուհանների ապակիները՝ կոտրվել: Գյուլթեփե կոչվող թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Թաղամասի բնակիրչներից Իսմեթ Չաքըչջըն թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է որ դեպքի պահին նա եղել է իր տան պատշգամբում և նկատել է, որ պայթյունը տեղի է ունեցել այդ տարածքով ռազմական մեքենայի անցելուց անմիջապես հետո:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ