08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը Գյումրիում էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի՝ մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ներկա է եղել ՛՛Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք՛՛ ծրագրի շրջանակներում կազմակերպված Հացի փառատոնին, որտեղ ներկայացվել էր գյումրեցու ավանդական կենցաղն ու ազգային խոհանոցը:

ՀՀ կառավարության և  անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի կապակցությամբ: ՛՛Այն, որ քաղաքի տոնը նշվում է նաև Հացի փառատոնի հետ միասին, ունի մեծ խորհուրդ. Գյումրին  վերականգնվում ու վերածնվում է: Այն տրամադրությունն ու ոգևորությունը, որ կա ժողովրդի մոտ, այսուհետ լինելու է շարունակական և հավերժ:

Գյումրին մշտապես եղել է մեր մշակութային կենտրոնը, և ցանկացած ծրագիր, որ մենք սկսելու ենք Գյումրիում, ունենալու է նաև մշակութային բովանդակություն: Ցանկանում եմ, որ Գյումրիում և ձեր ընտանիքներում այսուհետ լինի միայն տոնական տրամադրություն՛՛,- դիմելով գյումրեցիներին՝ նշել է Տիգրան Սարգսյանը։

Այնուհետև վարչապետը  ծանոթացել է Քանդակագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում ստեղծվող քանդակներին, որոնք ամբողջական տեսքի բերվելուց հետո կտեղադրվեն քաղաքի տարբեր այգիներում և պուրակներում:

Կառավարության ղեկավարն այցելել է ՛՛Ստիլ՛՛ պատկերասրահ, որտեղ ներկայացվել էին Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների և դասախոսների համատեղ աշխատանքները:

Վարչապետ Սարգսյանն այցելել է նաև Գյումրիի վերակառուցված Մարզային գրադարան՝ ծանոթացել ստեղծված պայմաններին:  Տեղեկացվել է, որ գրադարանը համալրվել է նոր գրականությամբ, որի թվայնացման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ