26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեղադրանքները փոփոխվել են

«Իգլայի» գործով  մոտ երեք ամիս կալանքի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են։

Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտնել է , որ Սամվել Բաբայանը  այժմ մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ։ Պաշտպանի փոխանցմամբ՝ զենքերի մաքսանենգության մեղադրանքը  դուրս է եկել:

Հիշեցնենք՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը ձերբակալվել է  մարտի 22-ին, երկու օր անց՝ երկու ամսով կալանավորվել։

Բաբայանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ