24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լեոնիդ Ազգալդյանին վնասել են, հերոսի կոչում էլ չեն տալիս (տեսանյութ)

Լեոնիդ Ազգալդյանի հիմնած «Ազատագրական բանակ» ջոկատի զինվորներ Գագիկ Գինոսյանն ու Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ «Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-ամյա տարելիցին ընդառաջ  վաղը՝ ժամը 19:00-ին, Առնա Բաբաջանյանի անվան համերգասրահում համերգ է լինելու, որի ժամանակ նաև քննարկում է լինելու սահմանային լարվածության վերաբերյալ:

Սարգիս Հացպանյանը պատմեց, որ Լեոնիդ Ազգալդյանն առանձնանում էր որպես խիստ  ու կարգապահ հրամանատար: «Նրա զինվորների նման միայն ֆրանսիական էլիտայի խմբում էի տեսել, համեմատում էի, ասում էի՝ եթե կա նման մարդ, կա նման պատրաստություն, ինչո՞ւ մեր երկիրը բանակ չի կազմում»:

Հացպանյանը շարունակեց. «Աշոտ Նավասարդյանի ռազմական կառույցն էր ղեկավարում Լեոնիդ Ազգալդյանը, կոչվում էր Անկախության բանակ:

Ամոթով եմ հիշում՝ «Հանրապետական» կուսակցությունը զինաթափեց նրան, եկան զենքը հավաքելու, որովհետև Վազգեն Սարգսյանը որոշել էր, որ ոչ ոք անկախ միավոր չի լինելու»:

Սարգիս Հացպանյանը հիշեց նաև՝ առաջին անգամ Արցախ է մեկնել հենց Լեոնիդ Ազգալդյանի հետ ուղղաթիռով, և հենց Լեոնիդ Ազգալդյանի գաղափարն էր, որ ռազմական կառույցը պետք է կոչվի ազատագրական: «Շահումյանում իրավիճակ փոխեց Լեոնիդ Ազգալդյանը»,-իր տեսակետը հայտնեց նա:

«Ազատագրական բանակի» մարտիկը նշեց՝ իրենց հրամանատարի երազանքն էր Քարվաճառի ազատագրումը: «Լեոնիդի շնորհքն ու աշխատանքն է, որ այսօր Արցախ ունենք»,-նկատեց նա, ապա ներկայացրեց Գոհար Մարտիկյանի «Սա Հայաստան է և՝ վերջ» գիրքը, որտեղ հերոսի մտքերն ու գաղափարներն են նաև ներկայացված:

Գագիկ Գինոսյանն էլ ընդգծեց, որ նրա մեծությունն ու ռազմական գործում ունեցած ներուժը չգնահատվեց: «Այսօր երբ չկա Լեոնիդը, շատ մարդիկ իրենց են վերագրում նրա օրոք ձեռք բերվածները, ինչը սխալ է, և այդ մարդիկ նույնիսկ վնասել են Լեոնիդին: Պատմությունը քիչ, թե շատ կբացահայտի այդ ամենը, կարծում եմ»:

Գալով ներկայումս սահմանին, ղարաբաղյան հարցին՝ նա կոչ արեց մեր ղեկավարներին ընթերցել Նժդեհի «Հիշիր պատերազմը» ու գիտակցել, որ այնտեղ, որտեղ թուրքի քիթը ջարդվում է, թուրքն այլևս այնտեղ անելիք չի ունենում: «Քանի չենք սովորել, որ ռազմավարությունը միայն պաշտպանության չէ, քանի դեռ իշխանավորներ կան, որ պիտի ճամարատակեն, որ ամեն խոշոր երկիր ռազմարդյունաբերություն չի կարող ունենալ, մենք արդյունք չենք ունենալու»,-ասաց Գագիկ Գինոսյանը:

Նա նկատեց՝ այսօր որոշ գեներալների ձեռքն ազգովի կրակն ենք ընկել: «Այսօրվա հայրենիքի առուծախը…հայրենիքի թիզն անգամ ավելի կարևոր է, քան ցանկացած մարդու կյանքի: Իսկ այն, ինչ արվում էր Լեոնիդի կողմից, մի անգամ էլ Կոմանդոսն ասաց, որ ընդամենը 6 զոհ տվեց: Այսօր մենք զինվորի արժեքը չենք հասկանում: Այս տեսակետից Լեոնիդին արժևորել է պետք, բայց ինչ-որ մարդիկ այդպես էլ չցանկացան նրան հերոսի կոչում տալ, նրա անունով փղոց չկա, դպրոց չկա…»,-շեշտեց Գինոսյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ