22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել. Երևանի ավագանու նիստը թեժ է

Երեւանի ավագանու արտահերթ նիստին այսօր առաջին անգամ մասնակցում է  նաև «Երկիր Ծիրանի» խմբակցությունը:

 Երեւանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցի քննարկման ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները  պարբերաբար հարցեր ուղղեցին  Տարոն Մարգարյանին եւ թեկնածուներին: Բացի այդ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները բարձրաձայնեցին՝   գրանցման համար նախատեսված կոճակների մի մասն անսարք է:

«Երկիր ծիրանի»-ի անդամ  Մարինա Խաչատրյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ չեն աշխատում այդ կոճակները, Տարոն Մարգարյանն էլ ի պատասխան ՝ ասաց. «Որովհետեւ չեն աշխատում: Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել»:

 Զարուհի Փոստանջյանն անմիջապես արձագանքեց. «Այստեղ աղջիկներ չկան, այստեղ բոլորը Երեւանի ավագանու անդամներ են»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ