04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նիսյայի տետրով. թող ների պարոն Քոթանջյանը

Մի քանի օր առաջ մի շատ տհաճ երևույթի ականատես եղա. Երևանի դեղատներից մեկում տեսա, թե ինչպես էր ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը պարտքով գնում իր դեղերը: Երկար էի մտածում անդրադառնալ այս երևույթին, թե ոչ, բայց թող ների ինձ պարոն Քոթանջյանը, չկարողացա լռել:

Հարց՝ ո՞ւր է նայում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, երբ նման վաստակ ունեցող անձը նիսյայի տետրում գրանցում է իր գնած դեղերի գումարը:

Չեմ ասում, որ սա ազգային ողբերգություն է, բայց, պարոն Ալթունյան, երբեմն կարելի է զանգել այդ մարդկանց, հարցնել՝ ո՞նց ես, չէ՞ որ մեր հայ մտավորականներից այլևս մարդ չի մնացել: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստի կոչումը նրան հենց այնպես չեն շնորհել, ինչպես օրինակ հիմա, երբ ում պատահում է, տալիս են:
Մարդկանց վաստակը գնահատում են ոչ միայն մեդալներով ու միջոցառումներին բեմ բարձրացնելով, այլև տարրական հոգատարությամբ նրա անձի հանդեպ:

Վաչե Սարդարյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ