08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք դարձանք չծխող գրասենյակ…».նախարարը անկեղծացել է

«Ծխելու դեմ պայքարի համար ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի ամսվա ընթացքում ծրագիր կմշակի և աշնանը կներկայացնի կառավարությանը»,-այսօր՝ հունիսի 15-ին կառավարության նիստից հետո  լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:  

Նախարարը անդրադարձավ օրերս հնչող  առաջարկներին և արձագանքներին.  «Արձագանքների տոկոսը հետևյալն է՝ 80 տոկոսը կողմ է ծխելն արգելելու համար խստագույն միջոցառումներ կիրառելուն, 20 տոկոսը՝ դեմ»,-նշեց նախարարը:

Նախարարը նկատեց, որ ամբողջ աշխարհում պայքարում են ծխելու դեմ և ամենաարդյունավետ միջոցներից է ծխախոտի թանկացումը:

«Երբ ինքս հրաժարվեցի ծխելուց, արգելեցի նաեւ ենթականերիս»,-ասաց Լևոն Ալթունյանը:

Նախարարը նշեց , որ ժամանակին ինքը նույնպես ծխել է, այդ պատճառով մյուսներին չէր արգելում ծխել գրասենյակում . «Այդ պատճառով ես հրաժարվեցի ծխելուց, իսկ հետո մենք դարձանք չծխող գրասենյակ։ Գրեթե չեմ ծխում»,- ընդգծել է Լևոն Ալթունյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ