13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանը լցվել է օձերով

Հունիսի 14-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի տներից մեկի աստիճանավանդակի տակ նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 14-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի պոլիկլինիկայի մոտ՝ ավտոտնակում, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 14-ին, ժամը 13:51-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի դպրոցի մուտքի մոտ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտագ տարածք:

***

Հունիսի 14-ին, ժամը 13:09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղին հարակից Արզնիի ամառանոցներում՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի (խոտանված) բեռնախցիկում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: 

***

Հունիսի 14-ին, ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թեհլերյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել Կովկասյան իժ տեսակի 3 օձ:

***

Հունիսի 14-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Շառլ Ազնավուրի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ