26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորին դատապարտել են 25 տարվա ազատազրկման

Թուրքիայում 25 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո այսօր դատարանի դահլիճում կալանավորվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Էնիս Բերբերօղլուն:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «MİT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության) բեռնատարների» գործով: Ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին զենք մատակարարող MİT-ի բեռնատարների նկարները «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հանձնելու համար: (Վերջինս թերթում լույս տեսած հոդվածում հրապարակել էր այդ լուսանկարները):

Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «Պետական գաղտնի փաստաթղթերը զինվորական և քաղաքական լրտեսության նպատակով ձեռք բերելու և ահաբեկչական կազմակերպություններին (գյուլենականներին-FETÖ և Սիրիայի քրդերին -PYD) օգնելու համար»:

Առաջադրված մեղադրանքների հիման վրա դատարանը պատգամավորին նախ դատապարտել էր ցմահ բանտարկության, իսկ վերջնական պատիժը սահմանել 25 տարվա ազատազրկում:

Այս կապակցությամբ արտակարգ ժողով է հրավիրել «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»: Նշվում է, որ ժողովի ավարտին թեմայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էնգին Ալթայը:  

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ