05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որքան զենք է Ռուսաստանը տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2016-ին Ռուսաստանից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները։ Համաձայն այդ տվյալների՝ նախորդ տարի Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Հայաստանին մատակարարվել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր: 

Ինչպես տեղեկացնում է ՌԱԶՄ․ինֆո-ն, հավանական է, որ Ադրբեջանին տրամադրած զենքը նախկինում ձեռք բերված համաձայնագրերով մատակարարման ենթակա զինտեխնիկայի մի մասն է: Դեռ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ադրբեջան  դեռ չի մատակարարվել որոշ քանակի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ