06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քրիստոսը սովորեցնում է՝ ինչպես ներում խնդրել

«Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է»: (Հակոբոս 5:16)

Հաճախ մարդիկ մտածում են, որ եթե մեկի հանդեպ մեղք են գործել, ապա Աստծուն խոստովանելով թողություն կստանան։ Հակոբոս առաքյալը սովորեցնում է, որ դա բավական չէ։ Աստծուն մեղքերը խոստովանելն ավելի հեշտ է, սակայն դժվար է մարդկանց խոստովանել իրենց հանդեպ կատարած չարիքը, բայց թողություն ստանալու համար դա անհրաժեշտ է։

Առաքյալը հորդորում է նաև խոստովանելուց բացի աղոթել միմյանց համար, քանի որ աղոթքն ազդեցիկ է։ Զղջումով և խոստովանությամբ կարող ենք արժանանալ Աստծո ողորմությանը, իսկ աղոթքով կարող ենք անել ամեն ինչ։:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ