20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ես բազմաթիվ երիտասարդների գիտեմ, որ հարուստ են. վարչապետը՝ Տարոնի հարստությունից ու իր հրաժարականից (տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը դրական է գնահատում: Թեկուզ քաղաքում խնդիրներ կան, ըստ վարչապետի, բայց քաղաքապետը լավ է կատարում իր աշխատանքը:

Այս մասին վարչապետը խոսեց այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում, որտեղ քիչ հետո տեղի է ունենալու քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Ինչ վերաբերում է ընդդիմադիրների հայտարարություններին, թե երիտասարդ քաղաքապետը բավական մեծ հարստություն է կուտակել, վարչապետն ասաց. «Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որ հարուստ մարդիկ են»:

Henaran.am-ի հարցին, թե ճիշտ են լուրերը, որ նախագահի հետ հակասություններ կան, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ճիշտ չի»: Վարչապետը նաև հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե ինքը հրաժարական է տալու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ