Քարդաշյան ընտանիքի կանայք՝ նախքան պլաստիկ վիրահատությունը եւ հիմա /ֆոտո/
Անհնար է գտնել մի ընտանիքի, որն այնքան հայտնի է, որքան Քարդաշյանների ընտանիքը։ Ռեալիթի շոուն առաջին անգամ էկրաններին բարձրացավ 2007-ին, եւ 10 տարի է՝ Քարդաշյանները գրավել են ԱՄՆ-ը։ Սակայն մշտապես էկրաններին լինելն էլ իր բացասական կողմերն ունի՝ ակնհայտ է, թե ինչպես են փոխվել շոուի աստղերը։ Ակնհայտ է նաեւ պլաստիկ վիրահատական միջամտությունը նրանց արտաքինում։
Քիմ Քարդաշյան
Պլաստիկ վիրաբույժները պնդում են, որ Քիմը փոխել է դեմքի շրջագիծը, մեծացրել է շրթունքներն ու փոխել քթի ձեւը։
Քլոե Քարդաշյան
Ամենաակնհայտ փոփոխությունները հենց նրա դեմքին են։ Նա բոտոքսի է դիմել, փոխել կզակը, լիպոսակցիա է արել ու ռինոպլաստիկայի դիմել։
Քորթնի Քարդաշյան
Քորթնին, մասնագետների կարծիքով, բարձրացրել է հոնքերը, բոտոքս արել։
Քայլի Ջեններ
Քայլին հսկայական փոփոխություններ է արել, փոխել է քթի, շրթունքների ձեւը, ֆիլլերի դիմել, բարձրացրել հոնքերն ու հեռացրել կրկնակզակը։
Քենդալ Ջեններ
Քենդալը թեեւ քիչ, բայց եւս դիմել է պլաստիկ վիրաբուժությանը։ Նա բոտոքսի է դիմել։
Քրիս Ջեններ
61 տարեկանում նման շքեղ տեսք Քրիսը ձեռք է բերել՝ շնորհիվ պլաստիկ վիրահատությունների։ Նա պարբերաբար դիմում է երիտասարդացման կուրսերի եւ չի թաքցնում։