Իսպանիայի Վալենսիա քաղաքն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում
Իսպանիայում ՀՀ դեսպանատան Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․
«Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։
«Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին»։