27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հերի՛ք է վատնեք պետության փողերը» /տեսանյութ/

Երեւանի քաղաքապետարանի Երկիր ծիրանի կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պտտվել միջանցքներով։ Միայն քիչ առաջ «Երկիր ծիրանի»  խմբակցությանը  հատկացվեց աշխատասենյակ։ Իսկ մինչ այդ կուսակցության ներկայացուցիչները պարզապես չէին կարողանում գտնել իրենց աշխատասենյակը․ Փոստանջյանը բողոքեց՝ ասելով, որ ինչպես միշտ, քաղաքապետարանն անկազմակերպ է։ 

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը ներկայացավ, պոկեց «Բարեւ Երեւան»  խմբակցության ցուցանակը, հետո Փոստանջյանը  և իր գործընկերները մուտք գործեցին  տվյալ աշխատասենյակ։ Քաղաքապետարանում վառվում էին միջանցքի գրեթե բոլոր լամպերը։ Փոստանջյանն ասաց, որ հարկավոր է խնայել պետության փողերը․ ապա ավելացրեց․ «Անջատե՛ք միջանցքի լույսերը, հերի՛ք է վատնեք պետության փողերը»։

Քաղաքապետարանի աշխատակիցն էլ ասաց, որ լույսերը վառել են, որ հասկանան՝ որ լամպերը չեն վառվում, որպեսզի դրանք փոխեն։ «Երկիր ծիրանի»-ի  ներկայացուցիչները նշեցին, թե լամպ փոխելուց լույսերն անջատում են։
Իսկ դրանից հետո  «Երկիր ծիրանի»-ի  ներկայացուցիչները սկսեցին շրջել միջանցքներում ու անջատել լույսերը:

19113269_1397714160312732_1878272283_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ