20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Չստացված (տեսանյութ)

«Նախագահն այդ հարցին պատասխանեց, որովհետև մամուլում շատ էին այդ մասին անհեթեթ հրապարակումները. լրագրողների հարցին ի պատասխան պարոն նախագահը պատասխանեց և հստակ ներկայացրեց մեր դիրքորոշումը»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝  արդյոք վարչապետի ու նախագահի միջև իբր թե առկա հակասությունների լուրերն այդքան լուրջ էին, որ նախագահը որոշեց անդրադառնալ դրանց դիտարկմանն արձագանքելով:

«Մենք այս դիրքորոշմանն ավելացնելու բան չունենք: ՀՀԿ-ում արշալույսները խաղաղ են, մենք միասնական թիմ ենք, կուռ գաղափարական թիմ ենք, ունենք մեր գործունեության հստակ տեսլականն ու պատրաստակամ ենք թե օրենսդիրում, թե գործադիրում իրականացնել քայլեր, ինչի համար ապրիլի 2-ին մեզ ձայն է տվել մեր հանրությունը»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նախադեպը կա, երբ Հովիկ Աբրահամյանը բավական սկանդալային կերպով դուրս եկավ ՀՀԿ-ից, նկատեցին լրագրողները: Շարմազանովն արձագանքեց. «Զուգահեռներն անհաջող են, որովհետև իրադարձություններն են այլ: ՀՀԿ-ն շաբաթներ առաջ միաձայն նախագահի առաջարկով վարչապետի պաշտոնում առաջարկել է Կարեն Կարապետյանին, ու հաջորդ օրը նախագահը նրան վերանշանակել է այդ պաշտոնում»:

Շարմազանովը հորդորեց անհեթեթ լուրերին չհավատալ. «Մի՛ փնտրեք սև կատու մութ սենյակում, մանավանդ երբ այդ կատուն ոչ մութ սենյակում է, շատ դեպքերում՝ պատվիրատուների ուսերին»:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ