19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրապետության որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստի ժամանակ, անդրադառնալով հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությանը՝ նշեց. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությունը՝ անհրաժեշտ է առաջին հերթին լուծել հանրապետության ամբողջ տարածքում սպանդանոցային հնարավորությունների ստեղծումը: Սպանդանոցային կարողությունների իրավիճակային գնահատումը ցույց է տվել, որ հանրապետության որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ, իսկ մյուս մարզերում կա լրացուցիչ սպանդանոցների ստեղծման անհրաժեշտություն»:

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների և Գյուղատնտեսության նախարարներին 1-ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ