27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մասնավորեցում չի նշանակում, որ այդ ինստիտուտը վերանում է

Ազգային ժողովը քննարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող, Անշարժ գույքի պետական կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մասնավորեցնել 47 ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Նշենք, որ ըստ նախագծի ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հարցրեց, թե ինչով է պայմանավորված նման հրատապ ռեժիմով պետական գույքի նախագիծը ԱԺ ներկայացնելը և հարցրեց, թե մասնավորապես ինչու է որոշվել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը վաճառքի հանել, երբ ՀՀ-ում քաղցկեղի դեմ պայքարի միակ մասնագիտացված կենտրոնն է:

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին վիճակագրությամբ 2 անգամ ՀՀ-ում ավելին է քաղցկեղով հիվանդացությունների թիվը և մահացությունների թիվը: Այս ինստիտուտը միակն է, որ բուժում է իրականացնում, և նրա մասնավորեցումն առավել քան անթույլատրելի է»,-ասաց նա: Արման Սահակյանը նշեց, որ խնդիր են դրել արդիականացնել այդ կենտրոնների գործունեությունը, նաև Առողջապահության նախարարությունն է անդրադարձել խնդրին: «Բացի այդ մասնավորեցում չի նշանակում, որ այդ ինստիտուտը վերանում է, նույն սկզբունքով աշխատելու է: Դրա հետ կապված ունեցանք նոր կետ, հստակ պարտավորություն է սահմանելու»: Արման Սահակյանը նաև նկատեց, թե Երևանում 8 բուժհիմնարկ նման գործունեությամբ զբաղվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ