29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՎԿ-ից բացատրություն կպահանջեն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանն, ով Վանաձոի քաղաքապետի թեկնածուն էր, կարծում է, որ եթե «Հայկական վերածնունդի» խմբակցությունը Վանաձորի ավագանու նիստերի բոյկոտն էլ դադարեցնի, ապա պիտի հիմնավորում տրվի: «Գյումրիում ու Վանաձորում լրիվ տարբեր իրավիճակներ են: Եթե Վանաձորում դադարեցնեն բոյկոտն ու ներկայանան նիստերին, կարծում եմ, որ պիտի բացատրեն, թե ինչու են որոշել դա անել, ինչով է պայմանավորված որոշման փոփոխությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ Գյումրիում ՀՎԿ-ն դադարեցրել է բոյկոտը:  

Դիտարկմանը, թե ՀՎԿ-ից չեն բացառում Վանաձորում էլ բոյկոտի դադարեցումը, Քրիստ Մարուքյանն արձագանքեց, թե չի շտապում ենթադրություններ անել, որ եթե Գյումրիում որոշել են դադարեցնել, ապա, ուրեմն, Վանաձորում էլ կանեն դա:
Վանաձորում հոկտոմբերի 2-ին կայացած ավագանու ընտրություններից ու դրան հաջորդած քաղաքապետի ընտրություններից հետո ՀՎԿ-ն, ԼՀ-ը և ԲՀԿ-ն բոյկոտել են ու չեն մասնակցում նիստերին: Ավելին, ԼՀ-ը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան հարցով, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն առանց մեծամասնության նիստեր է անցկացնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ