03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նույն բանը կասե՞ր, եթե չհաղթահարեր անցողիկ շեմը. Րաֆֆին` «Ելքին»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «Ազատության» եթերում հայտարարել է, որ պայքարը շարունակվում է: «Հայաստանի քաղաքական պրոցեսները, նաև ընտրակեղծարարության մեխանիկան 25 տարում պրոգրես է ունեցել բացասական իմաստով: Ամեն դեպքում, «ՕՐՕ» դաշինքը պետք է անցներ: Այլ հարց է, թե մարտավարական, քարոզչական, քաղաքական ինչ խնդիրներ կային, որ պետք է ավելի լավ արվեին»,-նշել է նա:

Անդրադառնալով «Ելք» դաշինքի այն հայտարարությանը, որ քաղաքացիները վերցրել են ընտրակաշառք, քվեախցիկում իրենց քվեն տվել են «Հանրապետական»-ին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Ես չգիտեմ՝ գործընկեր դաշինքը նույն բանը կասե՞ր, եթե չհաղթահարեր անցողիկ շեմը, նման բան ասում են, երբ որ անցնում են: Երբ նախորդ ընտրություններին մենք մասնակցում և անցնում էինք, այդ դաշինքի լիդերներից կոչ էին անում վայր դնել մանդատները։ Մենք նման կոչով հանդես չենք գալիս: Եղավ, ինչ եղավ, հաջողություն ենք մաղթում իրենց»:

Ապա Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է, որ այն մարդիկ, որ կանխատեսել են իր մեկնելը Հայաստանից կամ քաղաքականությունից, շտապել են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ