09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը Վայոց ձորի մարզում էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցել է ս.թ. հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ:

Համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական եւ այլ ծառայությունների որակյալ մատուցումը: Նախագահի համոզմամբ, վարչատարածքային բարեփոխումների առավելությունները պետք է տեսանելի լինեն բնակիչներին, որոնց ցանկության պարագայում էլ բարեփոխումները կարող են առաջ ընթանալ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակ, ծանոթացել իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին: Հանրապետության Նախագահին զեկուցել են նաեւ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ