26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դիմորդների թիվը պակասում է. արվեստագիտության պրոֆեսորն ահազանգում է

«Նախորդ տարի 40-ից ավելի շատ դիմորդներ ունեինք, և ինձ շնորհավորում էին նման հետաքրքրության համար: Արդյունքում այդքան ընդունվածներից մնաց 10 ուսանող, ինչն, իհարկե, շատ վատ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը` ներկայացնելով իր մտահոգություններն առ այն, որ արվեստաբանության բաժնի դիմորդների թիվն ամեն տարի նվազում է: «Ընդ որում, միայն արվեստաբանության բաժնում է, որ մեկից ավելի հիմնական եվրոպական լեզուներ են սովորեցնում, որի հնարավորությունը միայն Ռոմանո-գերմանական բաժիններն են  տալիս, իսկ մենք մասնագիտություն ենք տալիս,  ոչ միայն լեզու»,-նկատեց նա:

Լևոն Չուգասզյանի խոսքով` այս բաժնի ուսանողների համար մի շարք առավելություններ կան, օրինակ` տրվում են դրամաշնորհներ, որոնք, բնական է, միայն լավ առաջադիմություն ունեցողներն են ստանում,  նույնիսկ ասում է, որ այլ համալսարանների համապատասխան բաժինների հետ պայմանագրեր ունեն, որով ուսանողներին հնարավորություն է տրվում որոշ ժամանակահատված սովորել նաև եվրոպական ու ամերիկյան բուհ-երում:

«Այնպես չէ, որ պահանջարկ չկա, կա, իհարկե»,-նշեց նա ու թվարկեց, որ այս մասնագետների կարիքն ունեն թանգարանները, Մատենադարանը, տուրիստական ընկերությունները:

Ինչ վերաբերում է վերջին 2 տարվա ընթացքում դիմորդների թվի նվազմանն, ապա մեր զրուցակիցը փաստեց, որ մյուս բաժիններում էլ, ինչպես ՀՀ բոլոր բնակավայրերի դպրոցներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում կա այդ խնդիրը, ինչիի համար էլ իր հերթին արտագաղթն է պատճառ հանդիսացել: Սակայն կա նաև այլ պատճառ:

Նախ, ըստ Լևոն Չուգասզյանի, դիմորդներին հայտեր լրացնելու ժամանակ ուղղորդում են, թե որ բաժիններ գնալ:

«Ցավալի է ասել, բայց մեր երիտասարդությունը նույնիսկ չգիտի էլ, որ արվեստաբանության բաժին կա համալսարանում, որ կարող է տարատեսակ հնարավորություններ տալ իրենց»: 
Բացի այդ այս բաժինը ուղղակի շփոթում են մշակույթի հետ, սակայն պետք է գիտակցել, որ արվեստաբանության բաժնում պատրաստում են նոր ժամանակների արվեստի, նաև միջնադարյան քանդակագործության, խաչքարերի, տապանաքարերի, փայտարվեստի, հին մանրանկարչության, ոսկերչության, գորգարվեստի, հին ասեղնագործության, զգեստների ուսումնասիրման մասնագետներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ