Հայաստանում՝ 2.5 տոկոս երեխաները ծայրահեղ աղքատության վիճակում են. փաստաբան/տեսանյութ/
«Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի զեկույցում բավականին մանրամասն ներկայացվում է երեխաների պաշտպանության վիճակը : Առաջին ցուցանիշը ներկայացնում է աղքատությունը և պարզ է դառնում, որ Հայաստանի հանրապետությունում երեխաների շուրջ 2 ու կես տոկոսը գտնվում է ծայրահեղ աղքատության վիճակում, իսկ 32 տոկոսը աղքատության վիճակում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Դավիթ Վարդանյանը:
Փաստաբանը նշում է, որ Հայաստանում երեխաների պաշտպանվածության խնդիրը բավականին ցածր մակարդակի վրա է:
Մանրամասները՝ տեսանյութում: