10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այդ սպիտակեղենը մենք պետք է լվացնենք. Ռ. Հակոբյանը՝ Փոստանջյանին

”Պարոն Աբրահամյանի հայտարարության գունային հատվածը, թե Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում մնալու հարցը քննարկվել է խմբակցությունների հետ, կարող է տարընթերցումների տեղիք տալ, որովհետև նա առնվազն պետք է ասեր, թե ով ինչ տեսակետ է հայտնել՝ գոնե իմ տեսակետը՝ որպես խմբակցության ղեկավարի։

Նախ ես ասել եմ, որ դեմ եմ որևէ հայտարարության, երկրորդ՝ թե ով պիտի ընդգրկվի ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում, Դոնթի բանաձևով, խմբակցություններն իրենք են որոշում, թե ում առաջադրել:

Բայց մյուս կողմից էլ ԱԺ կանոնակարգ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ի վերջո, բոլոր պատվիրակությունների կազմը հաստատում է Հովիկ Աբրահամյանը, դա նրա լիազորությունների շրջանակում է”,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Փոստանջյանին ԵԽԽՎ-ի կազմից հեռացնելու մասին հայտարարությանը:

Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում իր պատգամավորական լիազորությունները` որ ամբիոնում ինչպես իրացնել՝ ինչ հարց ուղղել։ Նա նշեց նաև, որ ամբողջական գնահատական տալու համար, ինքը սպասում է Զ․Փոստանջյանի վերադարձին, որովհետև իր համար անհասկանալի պահեր կան: Ռուբեն Հակոբյանը ընդունեց, որ Զարուհի Փոստանջյանի հարցի հիմնական մասում քաղաքական տարր չի եղել, բայց միաժամանակ շեշտեց, որ իր համար անհասկանալի է լրատվամիջոցներում առկա “պսևդո” գավառական հայրենասիրության բարոյախրատական շքերթը։

Հարցին, թե ինքը կուղղեր նման հարց, նա բացասական պատասխան տվեց: Հակոբյանը նման հարց չէր ուղղի ԵԽ ԽՎ ամբիոնից, բայց ոչ այն պատճառով, որ ՛՛սպիտակեղենը դուրս չհանեմ, այլ այն պատճառով, որ Եվրոպան ցույց է տվել, որ մեր թերությունները, սխալներն օգտագործել է՝ մեր պետության վրա ճնշում գործադրելու համար:

Այո, մենք ունենք կեղտոտ սպիտակեղեն, բայց այդ սպիտակեղենը մենք պետք է լվացնենք, և դրա համար պիտի լինի հավաքական գիտակցություն՛՛,- ասաց Ռ․Հակոբյանը։

Ի դեպ, Հակոբյանի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը Զ․ Փոստանջյանի հետ հարցի վերաբերյալ զրույց չի ունեցել։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ