«Մեզ համար պետք է լսելի լինի մեր ընդդիմադիր գործընկերների ձայնը» (տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանի`արտախորհրդարանական քաղաքական ուժ ստեղծելու մասին հայտարարություններին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լավ է վերաբերվում. այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նա հավելեց, որ նման ուժի ստեղծումն իրենք միայն կողջունեն և պատրաստ են համագործակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
Henaran.am-ի հարցին, թե ինչպես են լսում ընդդիմության ձայնը, եթե խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների առաջարկները մերժվում են, նա պատասխանեց.
«Մեզ համար պետք է լսելի լինի մեր ընդդիմադիր գործընկերների ձայնը, և մենք պետք է համագործակցենք ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Եթե այդ ուժը միտված է ծառայել մեր պետականության կայացմանն ու զարգացմանը, մենք միայն դրանից կուրախանանք, բայց սպասենք գործընթացների զարգացմանը»: