Շիրակի մարզում վարչապետի սպասումով մեկնարկեց «Մաքուր Հայաստանը»
«Մաքուր Հայաստան» ծրագրով դեռ նախորդ շաբաթ հաշվառվել էր աղբավայրերը։
Հաշվառվել է 337 աղբավայր՝ 35,57 հա տարածքի վրա:
Կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ մարզի 79 համայնքներից միայն 45-ում է կատարվում աղբահանություն՝ 16-ում իրականացվում է օպերատորների, իսկ 29-ում՝ սեփական միջոցներով: 34 համայնքում աղբահանություն չի իրականացվում: Սրանից բացի կան վայրեր. որոնք հանգստի գոտի են ու կարիք կա մաքրելու։
Այսօրվա շաբաթօրյակին հանձնարականներ էին ստացել քաղաքապետերն ու գյուղապետերը ներգրավել գյուղացիներին ու մաքրել տարածքները։
Պաշտոնյաներ նույնպես անցել էին գործի վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած «Մաքուր Հայաստան» ծրագրին մասնակցելու։
Երեկվանից տեղեկություններ էին տարածվել, որ այսօր Գյումրի է գալու ու այս ամենն անձամբ վերահսկելու է վարչապետը, շրջայց էր կատարելու մարզի աղբավայրերով. բայց այդպես էլ չեկավ։
Շիրակի մարզպետարանի ողջ անձնակազմը շաբաթօրյակը սկսեց Գյումրու մուտքից ոչ հեռու՝ Ազատանի տարածքում գտնվող ու դեպի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի հատվածում։
Պաշտոնյաները տոննաներով աղբ էին հավաքում։
Համահայկական շաբաթօրյակին հաջորդեց ծառատունկը դպրոցների բակերում։