«Ես միայն ուզում եմ, որ ինձ նման մայրերի քանակը չավելանա» /տեսանյութ/
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը վստահ է՝ հայ զինվորները գիտեն՝ հայրենիքի առաջ պարտք ունեն կատարելու. ստացվում է՝ իրենց համար առանցքային նշանակություն չունի՝ ով է ՀՀ պաշտպանության նախարարը:
«Նեղն ընկնելիս մեկ «մամա ջան» են կանչում, մեկ էլ՝ «Աստված ջան», երբեք «պաշտպանության նախարար» չեն կանչում: Ես շատ եմ հարգում մեր պաշտպանության նախարարին: Մենք սերտ համագործակցություն ունենք: Գիշեր լինի, թե ցերեկ, մենք իրավունք ունենք դիմում-բողոքի հետքերով գնալ, մտնել զորամաս. ահա այդ որոշումը նախկին նախարարի օրոք է ստորագրվել: Ստացվում է՝ իրենց տեղերը փոխելիս տիկին Մաարգարիտայի համար գումարը չի փոխվում: Ես միայն ուզում եմ, որ ինձ նման մայրերի քանակը չավելանա», – նշեց Մարգարիտա Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: