24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դիրքեր հաց տանող զինվորի ընտանիքը ծայրահեղ վիճակում է. բացառիկ հարցազրույց /տեսանյութ/

Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքին…

«Գոռը բնավորությամբ հանգիստ էր, բայց խիզախ էր ու վախ չուներ ոչ մի բանից: Ես միշտ վախենում էի,  տղաս մտքին ինչ դներ պետք է աներ: Իր կյանքի գնով արեց իր քայլը: Ապրիլի 1-ին դիրքից իջավ , բայց հետո նորից դիրք էր բարձրացել: Զանգել էի , որ իմանամ ` Գոռ ջան ,եթե պատերազմ  է  դու չաստո՞ւմ ես: Գոռը ասում էր` մամ ամեն բան նորմալ է ու սկսում էր երգել, որ կրակոցի ձայները չլսեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի մայրը` Գայանե Կիրակոսյանը:

Մայրը դեռ ուշքի չի գալիս, դեռ սպասում է իր Գոռին.«Վերջին անգամ ասեց` մամ մի ժամով դիրք եմ բարձրանում, կգամ ու կզանգեմ…»:

Գոռի պապական տանը անկյուն կա, որտեղ հերոսի լուսանկարներն ու անձնական իրերն են, կարծես փոքրիկ թանգարան լինի:

18698595_1290734451047679_613680179_o

«Գոռիս հեռախոսն է, Գոռիս մեքենայի բանալին…»,-ասում է տիկին Գայանեն:

Գոռի մեքենան էլ բակում է: Հայրը չի դիմանում ցավին.«Ոնց կանգնեցրել է ու գնացել Գոռս` ոչ մեկ ձեռք չի տվել»:

18721558_1290734874380970_1767617327_o

Հայրը ցավից կռացել է, դժվարությամբ է խոսում: Գոռը զոհվել է, իսկ ինքը արտագնա աշխատանքի էր: Ռուսաստանից եկավ, բայց դեռ չի հասկանում ու ընկալում կատարվածը, փորձում է հարմարվել:
«Գոռի ընկերները, տղերքը ասում են հոպար ջան, մենք 250 հոգով` քո տղուն պարտական ենք»,-ասում է Կարապետ Կիրակոսյանը, որը հպարտ է, որ տղան հաց հասցրեց Մատաղիսի դիրքեր:

18698635_1290735224380935_1927209125_o

Գոռ Կիրակոսյանի ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է հայտնվել: Կարապետ և Գայանե Կիրակոսյանները առողջական խնդիրներ ունեն .«Տուն չունենք, տեղ չունենք , չգիտեմ ի՞նչ անեմ»-ասաց Կարապետ Կիրակոսյանը:

Նշենք, որ սգավոր ընտանիքին ժամանակավոր ապաստան են տվել Գոռի հայրական պապի տանը: Բազմանդամ ընտանիքը մի անկյուն տրամադրել է Գոռի հիշատակին, իսկ ծնողները շվարած են..
18721426_1290735311047593_548997771_o (1)

Նշենք, որ 1996 թվականին ծնված շարքային զինծառայող Գոռ Կիրակոսյանը Արմավիրի մարզի Արեւիկ համայնքից էր: 2014 թվականին էր զորակոչվել բանակ: Ծառայել է Մատաղիսում:

Քառօրյա պատերազմի ժամանակ Գոռը զոհվել է դիրքերում գտնվող իր ծառայակից ընկերներին սնունդ տանելուց վերադառնալիս:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ