Ինչքա՞ն կարելի է …
Շաբաթ օրը Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի 7 երեխաների մկրտության արարողությունը: Եկեղեցին տարածված տեղեկավության համաձայն` փակ է եղել հավատացյալների համար:
Ապա տեղեկություն եղավ, որ այս փաստը զայրացրել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Պարզաբանման համար Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
“ Ինչքա՞ն կարելի է զրպարտել եկեղեցուն և հոգևորականին: Ես արդեն հրաժարվում եմ մեկնաբանություն անելուց, եկեղեցին փակ չի եղել, և ես չեմ պատրաստվում արդարանալ”,- նկատեց քահանան:
Տեր Եսային հայտնեց, որ քանի որ եկեղեցական արարողության համար նախատեսված ձևավորումը անողոքաբար վնասվում էր մկրտությունը պարզապես դիտելու եկած որոշ մարդկանց կողմից, ապա ժամանակավորապես փակվել էր եկեղեցու միայն գլխավոր մուտքը: Իսկ հարավային մուտքը միշտ բաց է եղել:
“Իմ ասածի ճշմարտությանը հավատալու համար, մարդ պիտի մի քիչ բարոյական լինի և վերջ”,-եզրափակեց Տեր Եսային: