Փոքրիկը հաղթահարում է ծանր հիվանդությունը, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11-ամյա Արթուր Մալոյանի մոտ հինգ տարեկանում հայտնաբերվել է յունինգի սարկոմա: Նրա մոտ կատարվել է քիմիաթերապիա և ճառագայթահարում, սակայն այդ ամենը օգուտ չի տվել և փոքրիկի աջ ոտքը անդամահատել են: Օջախներ են հայտնաբերվել նաև թոքերում, շարունակել է ստանալ ութ քիմիաթերապիա, որին գումարային աջակցություն են ցուցաբերել ՛՛Նվիրիր կյանք՛՛ հիմնադրամը և Բուժական համայնքը: Կարծես ամեն ինչ ավարտված է եղել, երեխան ապրել է բնականոն կյանքով, ու նորից սարսափելի հիվանդությունը հիմա էլ գլխում է սկսել գործել: Կատարվել է վիրահատություն, և պետք է ստանա հերթական քիմիաթերապիան ու ճառագայթահարումը: Հայաստանում կետային ճառագայթահարում չի արվում, և մասնագետները խորհուրդ են տվել անհապաղ տղային տեղափոխել Եվրոպա: Գերմանիայի Դաշնությունից ստացել են հրավեր, և սկզբնական հետազոտության և բուժումն սկսելու համար նրանց անհրաժեշտ է 12 000 Եվրո գումար: Ընտանիքն այլևս հնարավորություն չունի որևէ տեսակի բուժում իրականացնելու: Վեց տարիների ընթացքում բոլոր հնարավոր և անհնարին միջոցները սպառվել են: Այն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել Արթուր Մալոյանին, նրա հոր՝ Էդգար Մալոյանի անունով Արդշինբանկում բացվել են հաշվեհամարներ՝
2473701247000050 ՀՀ դրամ;
2473701247000080 ԱՄՆ դոլար;
2473701247000060 Եվրո;
2473701247000070 ՌԴ ռուբլի;
SWIFT:ASHBAM22:
Էդգար Մալոյանի հեռախոսահամարն է՝ +37498 990 453: