08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գեղարքունիքը նոր մարզպետ ունի

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ նրան մաղթելով հաջողություն իր աշխատանքում: Վարչապետը նշեց, որ մարզպետների ինստիտուից ակնկալում են համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի, հաշվետվությունների ոճի մեջ և այլն:

Նա նաև հայտնեց, որ մոտ ժամանակներս կազմակերպվելու են համապատասխան դասընթացներ մարզպետների համար արդյունավետ կառավարման վերաբերյալ:

«Մարզպետներն ունենալու են բալանսավորված և իրավունքներ, և պատասխանատվություն»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայումս ՀՀԿ խմբակցության անդամ է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ