«Հաճախ չեն աշխատում, այլ ծառայում են կոնկրետ անձանց». նախարարը բացահայտել է
«Հայաստանի ԿԳՆ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է»,-այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նա նշել է , որ այժմ ամփոփվում են տվյալ խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, որոնց արդյունքները 10-օրյա ժամկետում կներկայացվեն:
«Առաջարկների մի մասը կլինի կարգերի ձևով, մի մասը՝ օրենքների փոփոխության ձևով, որոշակի առաջարկներն էլ կվերաբերեն կազմակերպչական լուծումներին: Բնականաբար առաջարկները պետք է ավելի հիմնարար լինեն եւ ուղղված լինեն ամբողջ կրթական համակարգի զարգացմանը՝ դպրոցների ապաքաղաքականացում, ուսուցիչների, տնօրենների պրոֆեսիոնալ անձնակազմի ձեւավորում, դպրոցների խորհուրդների իրական ազդեցության շատ լուրջ վերանայում»,-ասել է նախարարը:
Լեւոն Մկրտչյանը նկատել է, որ դպրոցական խորհուրդները հաճախ ոչ թե իրենց աշխատանքով են զբաղվում, այլ՝ ծառայում կոնկրետ անձանց:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր է արձանագրել: Նա հրապարակել է 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցներ, որտեղ նրանք նշում են, որ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի եւ դրանք ներկայացրել քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:
Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի: