14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Համանախագահները սկսել են ավելի օբյեկտիվ գնահատել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են ավելի օբյեկտիվ գնահատականներ տալ։ Նրանք ավելի օբյեկտիվ են գնահատում իրավիճակը՝ թիրախավորելով հրադադարի ռեժիմը մշտապես խախտող Ադրբեջանին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն  Ռուբեն Սաֆրաստյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 18-ի իրենց հայտարարության մեջ թիրախավորված նշում են Ադրբեջանի գործողությունը, և սա նոր միտում է: Կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի նման ուղղվածությունը,մասնավորապես, որ սկսեն իրականացվել Վիեննայում ընդունված որոշումները, որոնք նախատեսում են հետաքննության մեխանիզմների ստեղծումը սահմանի վրա»,- նշեց նա։

Բանախոսը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունը համառորեն շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը արցախյան հարցում:

«Նրանց նպատակն է շարունակել սահմաններում սադրիչ գործողություններ իրականացնել՝ ճնշում գործադրելով  բանակցային գործընթացի վրա»,- ասաց Սաֆրաստյանը:

Բանախոսը, անդրադառնալով մոտ ապագայում լայնածավալ պատերազմ սկսվելու հավանականությանը, ասաց, որ դժվարանում է պատասխանել։ Նրա խոսքով՝  Ալիևյան կլանը առայժմ քիչ թե շատ կարողանում է հսկողության տակ պահել իրավիճակը և պատերազմի մասին կհայտարարի, երբ իր իսկ իշխանությանը վտանգ սպառնա:

 «Ադրբեջանում  տնտեսական դրության վատթարացումը, հասարակության մեջ լարվածության սրացումը կարող են հանգեցնել շփման գծում սրացմանը, և Ալիևի վարչակազմը, փորձելով պահպանել իր իշխանությունը, կձգտի ավելի ագրեսիվ դրսևորումներ ցուցաբերել արցախյան հարցում, սակայն ներկայումս Ալիևը և նրա կլանը շատ թե քիչ կարողանում են պահպանել իրենց ազդեցությունը ամբողջ Ադրբեջանում»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ