Տարվա հարսանիքը․ Քեյթ Միդլթոնի քույրն ամուսնացել է միլիոնատիրոջ հետ /ֆոտոշարք/
Հանգստյան օրերին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել տարվա ամենասպասված հարսանիքներից մեկը։
Հարսնացուն հոր հետ եկեղեցի է եղել պատմական 1951 թվականի Jaguar-ով։
Հարսանեկան արարողությանը կարեւոր դեր են ունեցել Բրիտանիայի արքայազն փոքրիկ Ջորջն ու արքայադուստր Շառլոտան։ Նրանք ծաղիկներ են տարել մորաքրոջ հետեւից։
Պսակադրության կարեւոր տարրերից է եղել նաեւ հարսի զգեստը։ Այն զուսպ է եղել, հեղինակը դիզայներ Ջայլզ Դիկոնն է եղել։ Զգեստը համեստ, զուսպ եւ էլեգանտ է եղել։
ԶԼՄ-ների հաշվարկներով՝ հարսանիքի վրա ծախսվել է 390 հազար դոլար, ինչը բավական համեստ գումար է, հաշվի առնելով, որ Պիպպայի միայն ամուսնական մատանին ոը 325 հազար դոլար արժե։