Խաչիկյանի տրամադրությունը բարձր է. Ժամանակ
Մինչ իշխանությունը ջանադրաբար փնտրում է պետական ունեցվածքը փոշիացրած, թալանած պաշտոնյաներին, որ պատժի, ինչպես պատվիրել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ անդամ, աղմկահարույց խախտումների հեղինակ սոցապ նախարար Վազգեն Խաչիկյանը, ում դեպքին եւս, ի դեպ, անդրադարձել էր Ս. Սարգսյանը, երեկ զբոսնում էր “Մարիո” հյուրանոցի շրջակայքում՝ Սերգո Երիցյանի հետ միասին։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։
Թերթի թղթակիցը դիմեց Խաչիկյանին, թե տեսակետներ կան, որ ինքը պետք է պատասխան տա, անգամ քննարկում են՝ իր դեմ քրեական գործ կհարուցվի, թե ոչ։ “No comment. Առանց մեկնաբանության”,- ի պատասխան հայտարարեց Խաչիկյանը։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում մյուս պաշտոնյաների ղեկավարած ոլորտներում սկսած հետաքննությունները։
“Մյուս անգամ կպատասխանեմ”,- կրկին խուսանավեց նա՝ շարունակելով. “Հիմա տրամադրությունս բավականին բարձր է, ինչի՞ եք ուզում գցել””,- գրում է “Ժամանակը”: