Թոմ Քաթինան հանդիպեց ապագա բժիշկներին
2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին հանրային դասախոսություն կարդաց Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Դասախոսության ընթացքում բժիշկը պատմեց իր փորձառության մասին Սուդանի պատերազմական Նուբա լեռներում, որտեղ տարիներ շարունակ նա աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան ավելի քան 700,000 բնակչությունունեցող բնակավայրիհիվանդանոցի միակ վիրաբույժն է:
«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի եւ ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է եւ ուժ է տալիս: Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից ու աշխատանքի բարդություններից, – ուսանողներին դիմեց Թոմ Քաթինան, – ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք տալիս՝ ներկայացնելու իրավիճակը Նուբայում»:
Երեւանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:
«Բժշկություննառհասարակամենամարդասիրականմասնագիտություննէ, առաքելություն, որնառաջինհերթին ենթադրումէբարձրպատասխանատվությունևնախաձեռնողականություն:Մեզհամարմեծպատիվէ, որԵՊԲՀգիտական խորհրդիորոշմամբ, բժշկականհամալսարանիպատվավորդոկտորներիշարքըհամալրեցՍուդանիՆուբալեռների «ԳթությանՄայր» հիվանդանոցիմիակվիրաբույժ ԹոմՔաթինան, – ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, – «Ավրորա» մրցանակիհավակնորդնիսկապեսբացառիկմարդասիրականգործունեությունէիրականացնում՝պատասխանատվությունկրելովհազարավորմարդկանցբժշկականօգնությանհամար»:
Դասախոսության ավարտին Թոմ Քաթինան պատասխանեց ուսանողների եւ դասախոսների հարցերին:
Թոմ Քաթինայի այցը Հայաստան հնարավոր է դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ջանքերով երեք հայ բժիշկների՝ Սուդանի Նուբա լեռներ մեկնելու շնորհիվ, ովքեր բժիշկ Թոմի բացակայության ընթացքում աշխատում են «Գթության մայր» հիվանդանոցում: