«Տանում է ընդդիմության ձայները ու ծառայեցնում իշխանություններին»
«Տարիներ շարունակ՝ մենք ականատես ենք լինում, որ, փաստացիորեն, ստեղծվել է մի քաղաքական ուժ, որը բուֆեր է և ընտրությունների ժամանակ տանում է ընդդիմության ձայները ու ծառայեցնում իշխանություններին։ Այդպես եղավ նաև ԱԺ ընտրությունների ժամանակ», – խոսելով «Ծառուկյան» դաշինքի վարած քաղաքականության մասին՝ ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը։
Վերջինս շեշտեց՝ նորություն չէ այն, որ «Ծառուկյան» դաշինքը բոլորովին էլ ընդդիմադիր քաղաքական ուժ չէ։
«Հիշե՛ք իմ ասած բառերը․ 2018-ին, երբ նախագահի պաշտոնը կվերանա, մի «խելացի» բացատրությամբ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կկազմի․ դա իմ քաղաքական կանխատեսումն է։ Մեր երկրում այդպես է․ կասեն՝ դո՛ւրս արի քաղաքականությունից, դուրս կգա, կասեն՝ մտի՛ր քաղաքականություն, կմտնի, կասեն՝ մի՛ մասնակցիր ավագանու ընտրություններին, չի մասնակցի․․․ ես ընդամենը օրինակներ եմ բերում։ Այո՛, սրանք քաղաքական գործընթացների օրինակներ են», – եզրափակեց Ալեն Սիմոնյանը։