26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիեւը կարող է ինքնասպան լինել. 168 Ժամ

ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախօրեի հայտարարությունը՝ մայիսի 15-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, կարելի է համարել վերջին տարիների, եթե ոչ՝  տասնամյակների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված ամենալուրջ հաջողություններից մեկը: Վերջապես ԵԱՀԿ Մինսկի Խումբը /գրեթե զուգահեռաբար՝ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը/ իրերը կոչեց իրենց անուններով եւ առաջին անգամ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ՝ նշելով, որ հրադադարի խախտումն ու ռազմական ավանտյուրան սկսել է Ադրբեջանը, իսկ Հայաստանը ընդամենը հանդես է եկել պատասխանողի դիրքից: Չափազանցված չեն այն գնահատականները, որ սա միջազգային հանրության ապտակը կամ հարվածն էր Ադրբեջանին, որը ամեն ինչ անում էր ու անելու է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները տապալելու համար: 

Խոսքը հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմի ներդրման ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնման մասին է, որոնց կատարումը Հայաստանը, ըստ էության, ներկայացնում է որպես նախապայման բանակցային գործընթացը շարունկելու համար: Այս հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի Խումբը ըստ էության, լեգիտիմացնում է հայկական կողմի պահանջը: Որքանով է այս արդյունքը ձեռք բերվել հայկական դիվանագիտության շնորհիվ, որքանով է այն աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների արտահայտությունը, այս պահին դժվար է ասել:

Կարեւորը, սակայն, այս արդյունքը պահպանելն ու նախաձեռնողականության վերածելն է, ինչը պետք է դառնա Հայաստանի դիվանագիտության թիվ մեկ խնդիրն առաջիկա ժամանակաշրջանի համար: Ադրբեջանի կրակոցներն այսպիսով կարող են վերածվել ինքնասպանության կրակոցների: Ընդ որում, ստեղծված իրավիճակն ամենեւին չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է համարժեք հետեւություններ անել եւ տեղափոխվել ռացիոնալ դաշտ: Բացառված չէ, որ Ալիեւն այս իրավիճակից ելքն ու սեփական հասարակությանն ասելիքի բացակայությունը փոխհատուցի սահմանային ավելի ինտենսիվ միջադեպերով: Առաջիկա ժամանակաշրջանը կարող է վտանգավոր լինել: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ