26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական կողմը գնդակոծել է հակառակ կողմի ռազմական օբյեկտը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերջին շրջանում նկատվող լարվածությանը։

Նա ասել է, որ իբրեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ՝ Ռուսաստանը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումը ու կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հակամարտության գոտում լարվածության հետագա էսկալացիան կանխելու համար

«Իսկապես, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին մյուս կողմը համապատասխանաբար արձագանքել է։ Օբյեկտի բնույթի ու դրա վնասման աստիճանի, նաեւ մարդկային զոհերի առկայության մասին տվյալները հակասական են։ Ես եւս մեկ անգամ արտահայտում են ռուսական սկզբունքային դիրքորոշումը այս հարցի շուրջ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հնարավոր հանդիպմանը, Զախարովան նշել է, որ  դեռևս հայտարարելու ոչինչ չկա։

 «Եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք», – ասել է նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ