Մոսկվան նախազգուշացրնում է Բաքվին
Մայիսի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը “Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես” հասարակական կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ՝ դրա կանոնադրության՝ ռուսաստանյան օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով…Ռուսաստանի Գերագույն դատարանի այս որոշումը մեծ դժկամությամբ ընդունվեց Բաքվում…Ալիևյան ԶԼՄ-ները տարրական լուտանքներ են թափում ռուս դատավորների վրա,ովքեր հանդգնել են փակել մի կազմակերպություն,որի հիմնադիրը ադրբեջանցի ազգի “աստված” Հեյդար Ալիևն էր…Բաքվում սպառնում են Մոսկվային հարաբերությունների վատթարացմամբ…Այդ կազմակերպության ներկայացուցիչները ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտարարել են,որ բողոքարկելու են ՌԴ Գերագույն դատարանի այդ որոշումը Վերաքննիչ դատարանում…Ազերիների այս ակտիվությունը բացարձակ դուր չի եկել Կրեմլին…Հիմնականում Բաքվից հնչող դժգոհություններին ի պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Պետդումայի պատգամավոր,ազերիական հայտնի լոբբիստ,Ժիրինովսկու կուսակից Դմիտրի Սավելևը,որի գլխավոր մեսիջը կայանում է նրանում,որ ադրբեջանցիներին առաջարկ է արվում մի նոր կազմակերպություն ստեղծել արդեն լուծարված “ՀԱԿ”-ի փոխարեն,որի կանոնադրությունը խնդիրներ չի հարուցի և կհամապատասխանի ՌԴ օրենքներին…
Սավելևի հայտարարությունը միամիտ չհայտնվեց…Իմ կարծիքով պաշտոնական Մոսկվան Բաքվի լոբբիստի միջոցով հասկացնում է Իլհամ Ալիևին խելոք մնալ և չփորձել ՌԴ տարածքում “ապստամբել” պաշտոնական Մոսկվայի որոշումների դեմ…Սրանով Մոսկվան դեռ նախազգուշացնում է “ՀԱԿ”-ի հիմնադրի որդուն,որ խելոք մնա և վերջ տա իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով հակառուսական տրամադրությունների տարածմանը…
Բաքվում չեն հասկանում,որ այն ինչ կապ ունի Հեյդար բաբայի հետ և սրբացվում է Ադրբեջանում,այլ երկրներում բացարձակ ոչ մի արժեք չունի…
Մի բան է ինձ զարմացնում այս ամենում…Որոշ ժամանակ առաջ նույն ալիևյան ԶԼՄ-ները բավական սկանդալային բացահայտումներ էին անում նույն “ՀԱԿ”-ի անգործության և նույնիսկ հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ,իսկ հիմա դարձել են այդ ՀԿ-ի պաշտպանները… “ՀԱԿ”-ը մեղադրվում էր ՌԴ-ի հայերի դեմ պայքար չմղելու մեջ…
Բայց ամենազավեշտալին նրանում էր,որ ալիևյան վարչակարգի որոշ պաշտոնյաներ “ՀԱԿ”-ի փակման մեջ մեղադրում են հայերին…Շատ ուրախ կլինեի,եթե այդ որոշ ազերիների կասկածները համապատասխանեին իրականությանը…