Իրանը դրական է գնահատել Թուրքիայի որոշումը սահմանին պատ կառուցելու մասին
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին արձագանքել է թուրք-իրանական սահմանին պատի կառուցման Թուրքիայի նախաձեռնությանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Քասըմին նշել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի կողմից սահմանի անվտանգությունն ապահովող ցանկացած գործողության իրականացումը:
Մումուլի ասուլիսի ժամանակ խոսնակը նշել է, որ Թուրքիան ավելի վաղ իրանական կողմին տեղեկացրել էր սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին և Իրանը դրական էր արձագանքել այդ նախագծին:
«Պատը սահմանի չեզոք հատվածում չի կառուցվելու, այլ թուրքական հողերի երկայնքով: Մենք դրական ենք գնահատում սահմանի անվտանգությունն ու կայունությունը ապահովող ցանկացած քայլ և պատրաստ ենք այս հարցում ավելի շատ երկկողմ քննարկումներ վարել: Սահմանի անվտանգությունը կարևոր է և Թուրքիայի, և Իրանի համար: Այս հարցում երկու երկրներն էլ անհրաժեշտ ջանքեր պիտի գործադրեն»,- նկատել է Քասըմին: