05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Առանց կացնի

«Երևանի ավագանու ընտրությունները հետխորհրդային, եվրասիական, ռուսաստանանման, սովորական  այլանդակ ընտրություններ էին: Ես սա ասում եմ՝ հետևելով երեկ տեղի ունեցած ընտրություններին: Ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցությունները շարունակվում են», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Վերջինս նշեց՝ ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ ևս, ադմինիստրատիվ ռեսուրսը աշխատեց,  ու դա համատարած էր:

«Ցավոք, այս ամենը  իրավապահ մարմինները պարտակում էին:  Սա քրեավարչաոստիկանական ռեսուրս է: Սա գործող իշխանության վերարտադրությունն ապահովող մի գործընթաց էր:  Նմանատիպ ընտրություններ անցկացվում են նաև ՌԴ-ում, Բելառուսում,  Ուզբեկստանում, Ադրբեջանում, ուղղակի մեզ մոտ դա մի քիչ սիրուն ձևով է արվում, այսինքն՝ ոչ կացնային. այստեղ հասարակությունն ուզբեկական չէ կամ էլ ադրբեջանական: Ստացվում է՝ այս հարցում իշխանությունների բախտը չի  բերել, դրա համար է, որ կացնային ձևով չեն գործում», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ