Մեր մրցակիցները չկարողացան շահել ընտրողների սիրտը. Աշոտյան (տեսանյութ)
«Շնորհակալ ենք բոլոր այն քաղաքցիներին, որ իրենց պարքտը կատարեսին այս պահի դրությամբ: Նաև շնորհակալ ենք մեր մրցակիցներին»,-այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ից ընտրված պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ այսօրվա ընթացքում արձանագրված եզակի խախտումները չեն կարող ստվեր գցել ընդհանուր ընտրությունների վրա: «Միջադեպերի համար մենք ցավ ենք ապրում, բայց դրանք չեն կարող ստվերել ընտրությունների որակն ու բովանդակությունը»,-նկատեց նա:
Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ մրցակիցներն այլևս չեն դիմի քարոզաչական ու հակաքարոզչական հնարքների, որ կապ չունեն ընտրությունների հետ: «Մեր թիմն աշխատել է ՀՀ օրենքի շրջանակներում, այն դեպքերը, որոնք իրավապահ մարմինների կողմից արձանագրվեն են որպես խախտումներ, կհետաքննվեն, օրենքի ողջ ուժով դա կլինի»,-նշեց նա:
Վերջինս հիշեցրեց, որ նախնական տվյալներով մոտ 300 հազար մարդ է մասնակցել ընտրությանը: ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ անկախ այն հանգամանքից, որ շատերը մտածում էին ցածր մասնակցության մասին, ամեն դեպքում սրանք ՏԻՄ ընտրություններ են, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքական չեն, և Արմեն Աշոտյանը համոզված է, որ երևանցին ընտրել է սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման բանաձևերը:
«Իհարկե, մենք կուզենայինք, որ մասնակցությունը լիներ ավելի բարձր, բայց կային մեկնաբանություններ, որ ցածր մասնակցությունն ի վնաս իշխանության է, իսկ վստահ եմ, որ ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց կտա, թե այս մասնակցությունն իր արդյունքով ինչի հետևանք է:
Ես կարծում եմ, որ սա հետևանք է այն բանի, որ նրանք չեն կարողացել հավատ ներշնչել, մոբիլիզացնել ու իրենց ընտրողների սիրտը շահել»: